«Իմ պատասխանը ի Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Իմ պատասխանը ի Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին։
Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։
Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։
Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ։ Նիկոլը։
Ո՞վ է Լաչինը հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։
Ո՞վ է հայտարարել, որ Սև լճի 30 տոկոսի հանար հո՞ պատերազմ չի սկսի։ Նիկոլը։
Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Նիկոլը։
Ո՞վ էր խոստանում խաղաղություն, բայց բերում է պատերազմ։ Նիկոլը։
Ո՞վ էր ասում, ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։ Նիկոլը։
Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։ Նիկոլը։
Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։
Ո՞վ է Արևմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։
Ո՞վ է լուռ հետևել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։
Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաև Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։
Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։
Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջև ընտրեց երկրորդը, բայց ստացավ և պատերազմ և արժանապատվության կորուստ։
Նիկոլը գնաց այդ ճանապխրհով ու մեր գլխին բերել է և պատերազմի վտանգ, և արժանապատվության խայտառակ կորուստ»։