Գնել Սանոսյանը 96 միլիոն 661.000 դրամ է հատկացրել «զեմլյակների» ՍՊԸ-ին՝ հրատապ կարգով ճանապարհների պահպանության համար
Օրերս Գնել Սանոսյանի ղեկավարած գերատեսչությունը դարձյալ հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում է կատարել, և դարձյալ Սանոսյանի զեմլյակներից՝ «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ից:
Քիչ է՝ առանց մրցույթի է արվել, դեռ գնումն էլ արվել է հրատապ կարգով. պայմանագրի գինը, ըստ armeps պետգնումների համակարգի, 96 միլիոն 661.396 դրամ է:
Այս գումարով ընկերությունը ստանձնել է Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները:
2018 թվականից պետգնումներում հայտնված «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ի մասին: Այս ընկերության հետ Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է 17 պայմանագիր, որից 2-ը՝ ՀՄԱ ոչ մրցակցային ընթացակարգով:
2017 թվականին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված այս ընկերության միանձնյա սեփականատերը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի, Ռուզաննա Գոզեյանն է: