Բաժիններ՝

Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը ներդրում է կատարել հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ում

Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures հայտարարել է հայ հիմնադիր ունեցող Modicus Prime ստարտափում ներդրում կատարելու մասին։

Ներդրման չափը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը և ընդլայնել թիմը։

Հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության (AI) և համակարգչային տեսողության (computer vision) խնդիրներ կենսաբանական բնագավառում, ինչպես նաև հետազոտությունների և արտադրման ժամանակ որակի վերահսկման և անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնում:

Ընկերությունը մշակում է ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են իրական ժամանակում կենսաբանական պատկերների տեսողական վերլուծություն և ահազանգում հայտնաբերված աղտոտվածության մասին։

Modicus Prime-ը հիմնադրվել և ղեկավարվում է Թեյլոր Չարտիերի կողմից: Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։ Ընկերությունը Հայաստանում ունի ինժեներների թիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս