«Զուգընկեր» բառը կա նաև «Ստամբուլյան կոնվենցիայում». դրա վավերացմա՞նն եք տանում. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին

Այսօր խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ հետաքրքրվեց՝ օրինակ, երկու հարևան հողամասի համար վիճում են, և բռնություն է տեղի ունենում, այդ դեպքը տվյալ օրենքի տիրույթո՞ւմ է դիտարկվելու, թե՞ ոչ։

«Ի՞նչ է նշանակում կենցաղային բռնություն, և որտե՞ղ է այդ կենցաղային բռնության սահմանումը։ «Զուգընկեր» բառը, որ դուք այստեղ ներմուծել եք, ինձ թվում է՝ այս օրենքի կարևոր բաղադրիչներից մեկը «զուգընկեր» գաղափարի ներմուծումն է օրենքում։ Կարդում եմ՝ ««Զուգընկերը» անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը, անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»։ Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ի՞նչ է  նշանակում՝ «առկա է սիրային կապ, անկախ սեռական հարաբերությունից»»,- նշեց Ա. Կյուրեղյանը։

Հարցին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ շեշտելով, որ դրանք այն հարցերն են, որոնք բավականին երկար են քննարկել և դեռ քննարկման ենթակա են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս