«44-օրյա պատերազմում քանի՞ վիրավոր ենք ունեցել». նախարարը խուսափեց պատգամավորի հարցին ի պատասխան՝ թիվ հնչեցնել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահությանը վերաբերող հատվածը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեց, որ նախախարի զեկույցում որևէ խոսք չկա 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորներին տրամադրված բժշկական օգնության մասին.

«Ես ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն վիրավոր ունենք 44-օրյա պատերազմի արդյունքում, ի՞նչ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն ունեն նրանք, և ինչքանո՞վ է նման պահանջը բավարարվել»:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ վիրավորում ստացած զինծառայողների բուժման գործընթացին, սակայն այդպես էլ հստակ թիվ չնշեց, թե պատերազմի ընթացքում քանի՞ զինծառայող է վիրավորվել.

Կարդացեք նաև

«44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարտական գործողությունների ընթացքում կարիք ունեցող բոլոր զինծառայողները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը, և դա եղել է ոչ թե տվյալ պահին անհրաժեշտ, այլ մենք ունենք զինվորներ, որոնք երկարատև վերականգնողական բուժում անցնելուց հետո այս պահին էլ որոշակի, օրինակ՝ պլաստիկ վիրահատություններ են անցնում, և ամբողջն իրականացվել է պետպատվերի շրջանակներում:

Այն փոքրաթիվ ծառայությունները, որոնք Հայաստանում հասանելի չե՛ն եղել, դրանց իրականացման համար ՊՆ-ի առաջարկով պետական բյուջեի պահուստից լրացուցիչ միջոցներ են հատկացվել, որպեսզի մեր զինծառայողներն այդ բուժօգնությունը ստանան՝ Ամերիկայում, Գերմանիայում, Հունաստանում: Այս պահին էլ ունենք զինծառայողներ, որոնք դեռ բուժման պրոցեսի մեջ են գտնվում արտերկրում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս