Առևտրի ազատ և հատուկ գոտիներում առկա խոչընդոտները վերացնելու համար համապարփակ օրինագծի մշակման անհրաժեշտություն կա․ Ռայիսի
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ազատ գոտիների հետ կապված օրենքների հաստատումից հետո անցած երկար ժամանակին և այդ գոտիների գործունեության համար այդ օրենքներից բխող որոշ սահմանափակումներին, հարկ է համարել վերանայել գործող օրենքները։
«Անցյալի մտահոգությունները փարատելու և ազատ ու հատուկ տնտեսական գոտիներում արտադրության և արտահանման վրա ուշադրություն դարձնելու համար անհրաժեշտ է համապարփակ օրինագիծ մշակել այդ գոտիներում առկա բոլոր խոչընդոտների վերաբերյալ և այդ խնդիրների լուծումները ներառել համապատասխան պատասխանատուների աշխատանքային առաջնահերթությունների շրջանակում», ասել է ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի առավոտյան նախագահ Ռայիսին Իրանի ազատ և հատուկ գոտիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեսակոնֆերանսի միջոցով շահագործման է հանձնել Արասի, Անզալիի, Արվանդի, Մակուի և Չաբահարի ազատ գոտիներում արտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական և զբոսաշրջային տարբեր նախագծերը՝ 14 հազար միլիարդ թումանի արժողությամբ։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ազատ գոտիների հետ կապված օրենքների հաստատումից անցել է երկար ժամանակ, և ազատ գոտիների գործունեության համար այդ օրենքներից բխող որոշ սահմանափակումներին, Ռայիսին անհրաժեշտ համարեց վերանայել գործող օրենքները՝ հավելելով. «Այժմ, երբ ազատ գոտիների նկամամբ մոտեցումը կենտրոնացած է նախկին մտահոգությունները փարատելու վրա՝ կապված ազատ գոտիների գործունեությանն առնչվող որոշ վնասների, այդ թվում՝ ապրանքների մաքսանենգության և անխնա ներկրման, ինչպես նաև արտադրության ու արտահանման վրա ուշադրություն դարձնելու հետ, անհրաժեշտ է մշակել համապարփակ օրինագիծ՝ այդ գոտիներում առկա բոլոր խոչընդոտների վերաբերյալ և այդ խնդիրների լուծումները ներառել համապատասխան պատասխանատուների աշխատանքային առաջնահերթությունների շրջանակում»։