Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիան: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները` Կարեն Աղամալյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ֆիզպատրաստության հավաք են սկսել Ծաղկաձորում, որը կտևի մինչև փետրվարի 12-ը։ Տղաների հավաքին մասնակցում է 24, իսկ կանանց հավաքին՝ 5 բռնցքամարտիկ։
Ծաղկաձորյան հավաքին կհետևի ևս մեկ ուսումնամարզական հավաք` արդեն օլիմպավանում։ Այս օրերին Հայաստանի ևս 4 բռնցքամարտիկ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի մրցաշարին։