«Մենք պարտվելու ենք միշտ, քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նահատակված հերոսներին սիրելն ու հարգելը հեշտ է, քանի որ նրանք ոչ մեկին չեն խանգարում։

Կենացներ է՝ ասում ենք ու անցնում։

Նույնքան հեշտ է սիրել կորսված հայրենիքը, քանի որ այն պատասխանատվություն ու ամենօրյա քրտնաջան պայքար չի պահանջում։

Նահատակված հերոսներին խոնարհումս։

Բայց կենդանիները մեղավոր չեն, որ չեն նահատակվել։

Մեր կողքն են նաև հայ ազգի կենդանի հերոսները…Արցախ ազատագրած ու Երրորդ Հանրապետություն կառուցած հերոսները։

Նրանցից ոմանք այսօր գերի են Բաքվում։

Մեծն Նժդեհը կարևորում էր հայ ազգի «մեծ մեռելների» պաշտամունքը։

Բայց մենք պարտվելու ենք միշտ, քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից։

Մի վախեցեք հերոսներին հարգել ու մեծարել կենդանության օրոք…»։

Տեսանյութեր

Լրահոս