Գետահովիտ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։