Խնդրում եմ նկատել, որ տիտղոսային ընդդիմություն կոչվող ինստիտուտը Փաշինյանի կրախի հետ որևէ քաղաքական կապ և դերակատարություն չունի. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Եթե Փաշինյանի շրջապատում և կողքին մեկը չկա ով նրան կհուշի, որ ինքը իր քաղաքական կուրսի կրախի առաջ է և այնքան է կքել սեփական սխալների ծանրությունից, որ այլևս ոչ քաղաքական ինտերպրետացիաները, ոչ խոսքահոսութունն ու դեմագոգիան, ոչ կրոնական աղանդապետի դոգմատիկ վարքաբանությունը, ոչ պատվախնդիր ռեֆորմիստական ոճը, ոչ էլ օրակարգերը ալյա՝«խաղաղություն», «լեգիտիմություն, «նոր սահմանադրություն», ոչ էլ ֆեյքակրատիան այլևս նույն էֆեկտը չունեն և հանրության մոտ իր քաղաքական ընկալման առումով ենթարկվել են այն աստիճան դեվալվացման, որ իշխանության քաղաքական կենսունակության պահպանման տեսանկյունից արդեն վտանգավոր են, իսկ վերարտադրման համար այլևս անպետք, ուրեմն նրա շրջապատը ևս հոգնել է նրանից և ցանկանում է նրա անվերադարձ կրախը:

Էն Շառլ Միշելը վկա:

Խնդրում եմ նկատել, որ տիտղոսային ընդդիմություն կոչվող ինստիտուտը այդ կրախի հետ որևէ քաղաքական կապ և դերակատարություն չունի: Իհարկե կուզենաի, որ ունենար, որ այդ ինստիտուտը ևս կրախի առաջ կանգնած չլիներ, բայց դա բացառապես Փաշինյանի մոնոպոլիան է և սեփական քաղաքական արդյունքը:

P.S. Մեր պարագայում կրախը դեռ չի նշանակում իշխանության կորուստ, այլ նշանակում է պետության շահերի սննկացման հաշվին սեփական իշխանության կենսունակության երկարաձգում:

#Չի տալու մինչև չվերցնեք

#Չի գնալու մինչև չքշեք

#Գլխի գլխարկը ցրտից պաշտպանվելու համար չի այլ սեփական մտքերն ու արարմունքը թաքցնելու հոգեբանական պաշտպանական ատրիբուտ»։

Տեսանյութեր

Լրահոս