Հնդկաստանում նավի խորտակման հետևանքով առնվազն 10 դպրոցական է զոհվել
Առնվազն 12 աշակերտ և 2 ուսուցիչ են խեղդվել Հնդկաստանի արևմուտքում նավի շրջվելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նրանք նավով դպրոցական խնջույքի էին գնում:
Վադոդարա քաղաքի ոստիկանության կոմիսար Անուպամ Սինգհ Գեհլոտը հաստատել է զոհերի թիվը և հայտնել, որ փրկարարական գործողությունները դեռ շարունակվում են:
Հարնի լճում տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ նավում եղել է մոտ 27 մարդ։
Տեղի ոստիկանությունը BBC-ին հայտնել է, որ փրկել են 7 մարդու: