Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր:

Մի քանի օր առաջ գործարկվել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» (qerbiazerbaycan.com) և «Հայկական հանցանքներ» (armeniancrimes.com) կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայցվում է ադրբեջանական։

Կայքերից մեկը քառալեզու է (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն), իսկ մյուսը՝ անգլերեն և ռուսերեն։

Մարդկանց վկայություններով ու անհատական պատմություններով փորձ է արվում հիմնավորել, թե Հայաստանն ադրբեջանական պատմական հող է։

«Հայկական վանդալիզմ» և «Ռեսուրսներ» բաժիններում կեղծ վկայություններ են հայերի կողմից ադրբեջանական կոտորածների մասին:

Հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացվում են ադրբեջանական մշակույթի մաս և բազմաթիվ այլ կեղծիքներ։

Չնայած հայերի նկատմամբ հենց ադրբեջանական պատերազմական հանցանքներին՝ խոշագումներից ու սպանություններից մինչև մշակութային հուշարձանների ոչնչացում, նրանք ահռելի գումարներով ոչ միայն ստեղծում են իրենց գոյություն չունեցող պատմությունը և հնարավոր բոլոր միջոցներով աշխարհին մատուցում այդ ամենը, այլ նաև ձևավորում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։

Ուստի, ադրբեջանական խաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար և նպատակ ունի թմրեցնել մեր զգոնությունը։ Ադրբեջանական բացահայտ սպառնալիքները, ծախսվող ահռելի ֆինանսները և քաղաքականությունն անտեսելը տանում է դեպի կործանարար հետևանքեր:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է»։

Տեսանյութեր

Լրահոս