Բաժիններ՝

Պետրոս Ավետիսյանը միացավ «Արարատ-Արմենիա»-ին

Երևանի «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է համալրել կազմը:

Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը: Մերձմոսկովյան «Խիմկի»-ից վարձակալության հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն «Արարատ-Արմենիա» ակումբ է տեղափոխվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, 28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։

2019-2020 թթ. Պետրոս Ավետիսյանը հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ում՝ թիմի հետ 2 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Ավետիսյանը ֆուտբոլային իր կարիերան սկսել է «Բանանց»-ում, կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկ»-ի ու «Նոա»-ի, ինչպես նաև ղազախական «Տոբոլ»-ի, «Շախտյոր»-ի, «Ակժայիկ»-ի և «Մակտաարալ»-ի կազմերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս