Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին
Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին: Ուսանողները համալսարանի ղեկավարությանը մեղադրում են նրանում, որ վերջիններս թույլ են տվել համալսարանը վերածվի հակասեմիտիզմի բաստիոնի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ներկայացրած բողոքով ուսանողները համալսարանին մեղադրում են ոչ խտրական քաղաքականությունն ընտրողաբար կիրառելու մեջ՝ խուսափելով հրեա ուսանողներին ոտնձգություններից պաշտպանելուց՝ անտեսելով նրանց պաշտպանության խնդրանքները և աշխատանքի վերցնելով դասախոսների, ովքեր աջակցում են հակահրեական բռնությանը և հակասեմիտական քարոզչություն են տարածում: