Վարազդատ Հարոյանը պաշտոնապես հեռացավ «Աստանա»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացավ ղազախական «Աստանա»-ից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հարոյանն առաջին անգամ «Աստանա» է տեղափոխվել 2021 թվականին, իսկ 2023թ. մրցաշրջանում պաշտպանը կրկին վերադարձել էր մայրաքաղաքային ակումբ:
Ղազախական ակումբի կազմում Հարոյանը անցկացրել 44 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: