Բաժիններ՝

ԿԲ-ն առաջարկելու է, որ պետական վճարումների դեպքում միջնորդավճար չլինի

Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը հայտարարեց, որ ԿԲ-ն հանդես է գալու առաջարկով, որպեսզի պետական վճարումների դեպքում զրո միջնորդավճար լինի։

Ըստ նրա` չնայած մշակույթն արդեն ձևավորել է, բայց անկանխիկ եղանակով վճարումները դեռ համատարած չեն։

Դեպարտամենտի տնօրենը  նաև դժգոհեց, որ կան դեպքեր, երբ կանխիկ ու անկանխիկ տարբերակով վճարումների դեպքում գների տարբերություն կա. հատկապես մեծ գնումների դեպքում այդ տարբերությունը ակնհայտ մեծ է։

«Մենք ունենք իրավիճակ, երբ POS տերմինալները տեղադրվել են, սակայն չեն օգտագործվել։ Այդպիսի 20–24 հազար POS տերմինալ չի օգտագործվում ՀՀ տարածքում։ Հուսով ենք, որ պետական բոլոր ծառայությունները շուտով սպառողների համար զրոյական միջնորդավճարով կիրականացնեն իրենց ծառայությունները։ Մենք նման առաջարկ ենք ներկայացնելու, որպեսզի անկանխիկի և կանխիկի դեպքերում այդ անհամարժեքությունը վերանա»,– հայտարարեց նա։

Նա դրական միտում է համարում այն, որ կանխկացումները շատացել են, սակայն վատ է, որ մարդիկ գումարը ստանում են քարտով ու անմիջապես կանխիկացնում այն, այլ ոչ թե անկանխիկ գործարք անում։

Ըստ նրա` քաղաքացիներն անկանխիկ եղանակով հիմնականում գնումներ են կատարել սուպերմարկետներում, մթերային խանութներում, այնուհետև սննդի կետերում՝ ռեստորաններում, հաջորդում են հյուրանոցները: Ըստ նրա՝ էական աճ կա նաև առողջապահության ոլորտում անկանխիկ գործարքների առումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031