Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանները 2023 թվականի հոկտեմբերից 127 անգամ ենթարկվել են հարձակման. Պենտագոն
: Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 17-ից ի վեր ենթարկվել են 127 գրոհների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը:
«Հունվարի 4-ից կատարվել է 9 գրոհ: Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել 127 գրոհ», – ասել է նա:
Ռայդերը պարզաբանել է, որ 52 հարձակումները բաժին են ընկել Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայաններին և 75-ը` Սիրիայում տեղակայված ռազմակայաններին: