Չինաստանը խոստացել է առաջատար դառնալ ավտոմեքենաների արտահանման ոլորտում

Նախորդ տարվա ցուցանիշների համաձայն՝ Չինաստանն ավտոմեքենաների վաճառքով կգերազանցի Ճապոնիային և կդառնա աշխարհի խոշորագույն ավտոարտահանողը։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան։

Այդ ոլորտում Չինաստանի առաջատար լինելու խոստումը կապված է երկրում արտադրվող ավտոմեքենաների արտասահման մատակարարումների տարեկան աճի հետ, ինչը կազմել է 62 տոկոս (3,8 միլիոն նոր ավտոմեքենա), մինչդեռ Ճապոնիան հունվարից նոյեմբեր ամիսներին արտահանել է ընդամենը 3,5 մլն միավոր ապրանք և, ինչպես նշվում է, կորցրել է իր առաջատար դիրքն այդ ոլորտում։

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանը 2023 թվականին արտերկրում վաճառել է ավելի քան 5,26 միլիոն մեքենա՝ մոտ 102 միլիոն դոլար ընդհանուր գումարով, իսկ ճապոնական մեքենաների արտահանման ծավալը կանխատեսվում էր մոտ 4,3 միլիոն միավոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031