Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պետք է պատրաստ լինի նվաճելու Հարավային Կորեան. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը՝ կողմերի միջև միջուկային հակամարտության դեպքում և պատրաստ լինի մոբիլիզացնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։

Այս մասին նա հայտարարել է ԿԺԴՀ-ի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ից 30-ը՝ հանդես գալով «2024 թվականի համար պայքարի ուղղությունների մասին» եզրափակիչ ելույթով։

Կիմ Չեն Ընը շեշտել է, որ երկրի բանակը պետք է աչալուրջ վերահսկի Կորեական թերակղզում անընդհատ փոփոխվող անվտանգության իրավիճակը, նրբորեն վերահսկի այն և արձագանքի ճնշող դիրքից՝ ձեռնարկելով ավելի մանրակրկիտ ռազմական միջոցներ՝ պետության անվտանգությունը պաշտպանելու համար։

«Միջուկային ճգնաժամի դեպքում Կորեայի ժողովրդական բանակը պետք է շարունակական խթան տա Հարավային Կորեայի ողջ տարածքը նվաճելու խոշոր իրադարձության նախապատրաստմանը` անհապաղ արձագանքելով և մոբիլիզացնելով բոլոր ֆիզիկական միջոցներն ու ուժերը, ներառյալ միջուկային զինված ուժերը»,- նշել է Կիմը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս