Բաժիններ՝

Արգենտինայի նախագահը պաշտոնապես մերժել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավերը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որոնցում մերժել է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու կողմերի հրավերը: Այս մասին հայտնել են «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով «Infobae» պարբերականը և «TNT» հեռուստաալիքը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Միլեյը ԲՐԻԿՍ-ից դուրս գալու իր որոշման մասին տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսին։

Արգենտինան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2023-ի ամռանը, երբ երկրի գործող նախագահը Ալբերտո Ֆերնանդեսն էր: Ընտրություններում հաղթելուց հետո Խավիեր Միլեյը հայտարարել էր, որ դեմ է ԲՐԻԿՍ-ին Արգենտինայի անդամակցությանը:

2023 թվականի օգոստոսին Յոհանեսբուրգում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով 2024 թվականի հունվարի 1-ից խմբին անդամակցելու պաշտոնապես հրավիրվել են Արգենտինան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս