 
                        Վերին Լարսում 2 կողմից արդեն 1200 բեռնատար է կուտակվել. կցորդ. Sputnik Արմենիա
 
                                    Դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ՀՀ-ՌԴ ուղղությամբ 200 բեռնատար է կուտակվել Վրաստանի տարածքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ` ևս 1000 բեռնատար էլ ռուսական կողմում է հավաքված դեպի ՀՀ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանը դեկտեմբերի 24–ին արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        