Բաժիններ՝

Հնդկաստանում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել

Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական Kan պետական ռադիոն։

Ռադիոկայանի տվյալներով՝ միջադեպի հետաքննությունն իրականացնում է Հնդկաստանի ոստիկանությունը՝ իսրայելական անվտանգության ծառայությունների համագործակցությամբ:

ANI գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչությանը, հայտնել է, որ Հնդկաստանում Իսրայելի դեսպանատունը հաստատել է, որ Նյու Դելիում դիվանագիտական առաքելության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել:

«Մենք կարող ենք հաստատել, որ մոտ 17:10-ին դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը հետաքննում են տեղի ունեցածը»,-գործակալությունը մեջբերում է դեսպանատան հայտարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս