Մխիթարյանի աճի պատմությունը՝ Հայաստանից Եվրոպա` Բրազիլիայով, կենդանի ապացույց է, որ համառությունը երազանքներն իրականություն դարձնելու բանալին է. Solo ed esclusivamente INTER
Միլանի «Ինտերի» երկրպագուների էջը սոցիալական ցանցերում Solo ed esclusivamente INTER-ը գովաբանել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։
«Նրա ազգանունը, որն ավելի շատ բաղաձայն ունի, քան ձայնավոր, հնչում է պոեզիայի նման։ Դարերի միջով անցած երկրի գրկում նա ավելին է, քան ֆուտբոլիստ․ նա հույսի խորհրդանիշ է, ֆուտբոլին սիրահարվածի մարմնացում է։ Մխիթարյանը պարզապես Ինտերի խաղացող չէ. նա նվիրվածության, ուժի և կրքի խորհրդանիշ է: Նրա ներկայությունը մեծության խոստում է, յուրաքանչյուր ճակատամարտում համառելու կոչ: Ինտերը ոչ միայն չեմպիոն ունի, այլեւ ներշնչանք՝ լուսավորելով դեպի նոր բարձունքներ տանող ճանապարհը։
Խաղադաշտում Մխիթարյանը մարմնավորում է իր կիրքը խաղի նկատմամբ։ Գնդակի յուրաքանչյուր հպում, յուրաքանչյուր վճռական վազք նվիրումի և ՀՄՏՈՒԹՅԱՆ ձոն է: Նրա ներկայությունը հիշեցնում է ներքին ուժի մասին, որը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Խաղադաշտից դուրս Մխիթարյանը լուռ առաջատար է. նրա նվիրվածությունը դժվարին պահերին, նրա նվիրվածությունը թիմային աշխատանքին ուղեցույց է իր թիմակիցների համար: Նրա մեջ Ինտերը ոչ միայն արտասովոր տաղանդ է գտնում, այլ նաև դաստիարակ, ով ոգեշնչում է ուրիշներին իր վճռականությամբ և մեծությամբ։ Նրա աճի պատմությունը՝ Հայաստանից Եվրոպա` Բրազիլիայով, կենդանի ապացույց է, որ համառությունը երազանքներն իրականություն դարձնելու բանալին է: Մխիթարյանը Ինտերի այս թիմի էմոցիոնալ հենասյուներից մեկն է, երբ նա վերադարձնում է գնդակը՝ կռվելով դաշտի կենտրոնում և վերսկսելով այն տեխնիկայով ու արագությամբ, որը քչերն ունեն, քանի որ արագության մեջ տեխնիկայի տիրապետումը շատ քչերի ճակատագիրն է։ Կայծեր՝ ստեղծելու սիմֆոնիա, որն արձագանքում է բոլորիս՝ Ներաձուրրիի երկրպագուների սրտերում: Այս ֆուտբոլիստի մեծությունը բառերով չի կարելի բացատրել։ Թող Աստված օրհնի 2022 թվականի հուլիսի 2-ը, այն օրը, երբ Ինտերը ստորոգրեց այս ֆուտբոլիստին»: