Մայա Սանդուն Մոլդովայի խորհրդարանին կոչ է արել հանրաքվե կազմակերպել ԵՄ-ին անդամակցելու հարցով
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դիմել է երկրի խորհրդարանին՝ աշնանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու կոչով, հայտնում է Agora-ն։
Ըստ երկրի նախագահի, ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մեծ ձեռքբերում է։
Սանդուն հավելել է, որ պատրաստ է շարունակել բոլոր բարեփոխումները, եթե քաղաքացիները վստահեն իրեն 2024 թվականին նոր մանդատ ստանալու համար։