«Մի՞թե Գերմանիան կործանիչներ արտադրող միակ երկիրն է աշխարհում». Էրդողան

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ զինտեխնիկայի մատակարարման հարցում կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են թողել Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մինչև 2023-ի դեկտեմբերի 3-ը ներառյալ Թուրքիայից զինտեխնիկայի ձեռքբերմանը վերաբերող դիմումների միայն որոշակի մասն է հաստատել Գերմանիան:

Մատակարարման թույլտվություն ստացած զինտեխնիկայի ընդհանուր արժեքը կազմել է 1.2 մլն եվրո, մինչդեռ 2021-ին նման թույլտվություն ստացած տեխնիկայի ընդհանուր ծավալը կազմել էր ավելի քան 11 մլն եվրո:

Ռազմական ոլորտում սահմանափակումների ունեցած ոչ դրական հետևանքներն ավելի ակտուալ են դարձել կապված «Eurofighter Typhoon» եվորապական արտադրության կործանիչների մատակարարման շուրջ երկու երկրների միջև ծագած անհամաձայնության հետ:

Դեռևս նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր անդրադարձել նշված անհամաձայնությանը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆի Շոլցի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Էրդողանը լրագրողներից մեկի կործանիչների վերաբեյալ հարցին ի պատասխան ասել էր. «Գերմանիան կամ կտա, կամ չի տա: Մի թե՞ Գերմանիան աշխարհում կործանիչներ արտադրող միակ երկիրն է: Մենք մի շարք ուղղություններով կտանենք աշխատանքը և կհաջողենք»:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մինչ այդ Շոլցի հետ ունեցած հանդիպման ընթացքում Էրդողանը հիշյալ սահամանափակումները վերացնելու ուղերձ էր հղել Գերմանիայի կանցլերին:

Նշենք, որ նոյեմբերի սկզբին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էր հայտարարել Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության՝ թվով 40 կործանիչների գնման մտադրության մասին:

Նա նաև նշել է, որ հիշյալ պետություններից միայն Գերմանիան չի տվել իր համաձայնությունը:

Տեսանյութեր

Լրահոս