Ուկրաինան ԵՄ-ի ֆինանսական օգնությունը դեռ չի ստանա

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, Եվրամիության առաջնորդները երեկ ողջ գիշերը քննարկել  և համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ Կիևին 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրելու հարցում՝ Հունգարիայի ընդդիմության պատճառով:

Միաժամանակ, ըստ կայքի՝ միության անդամ 26 երկրների չի հաջողվել հաղթահարել Օրբանի դիմադրությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։

ԵՄ առաջնորդները նշել են, որ կշարունակեն բանակցությունները հունվարին։

«Մենք դեռ որոշ ժամանակ ունենք, Ուկրաինան մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում փողի պակաս չի ունենա»,- ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031