Ռազմագերիների և դատապարտված անձանց փոխանակումը տեղի կունենա այսօր, Ղազախ-Իջևան սահմանին
Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր, Ղազախ-Իջևան սահմանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
Նշվում է, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վերադարձող հայ ռազմագերիները գերեվարվել են 2020 թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ու հենց ԼՂ-ում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի: Փոխարենը Հայաստանը ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողներին։