Բաժիններ՝

Արծաթափայլ եղևնիներ գողացած տղամարդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ տանող ճանապարհից գողացել են չորս արծաթափայլ եղևնի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արծաթափայլ եղևնիներն ապօրինի հատել և գողացել էր Ապարանի 60-ամյա բնակիչը:

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ արծաթափայլ եղևնիներն իր տանը կից ջերմատանն են:

60-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031