Թուրքիան շուտով տեղական արտադրության նոր կործանիչներ գործի կդնի

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը թուրքական «NTV» հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գյուլերը նշել է, որ շուտով Թուրքիայի երկնքում 5-րդ սերնդի ինքնաթիռներ կհայտնվեն, խոսքը, մասնավորապես թուրքական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների մասին է, որոնց առաջին թռիչքը պլանավորված է դեկտեմբերի 27-ին:

Բացի այդ, Գյուլերը անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին: Խոսելով Իսրայելի՝ շարունակաբար քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծության մասին՝ ասել է.

«Սա մեր համար ընդունելի չէ: Քաղաքացիական անձի, կնոջ և երեխայի վրա իրականացվող հարձակումը մենք չենք կարող ընդունել: Որ կողմից էլ լինի մենք դա չենք ընդունում: Այն արդեն հրեշության է վերածվել»:

Ապա նաև հավելել է, որ ի տարբերություն հակամարտության սրացման առաջին օրերին, վերջերս միջազգային հանրության կողմից արձագանքները շատացել են և այդպիսի արձագանքներ (հօգուտ Պաղեստինի ժողովրդի-խմբ.) հնչեցվում են նաև արդեն Իսրայելի հասարակության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031