Բաժիններ՝

Արագածոտնում Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել երկաթյա արգելապատնեշը և մոտ 50 մետր գլորվել ձորը

Դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Ժամը 18.00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Մարկ Վ․-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում` դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր առաջ ընթանալով` բախվել է քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Մ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ պատգարակով վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս