«Թոռնիկի գործով» Ավետիք Չալաբյանի դատավարությունը շարունակվում է՝ ՈւՂԻՂ

Այսօր Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Թոռնիկի գործով» հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ վարույթի քննությունը:

Հիշեցնենք, որ Չալաբյանը կասկածվում է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։

Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է եղել։ Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը, հարուցվել է քրեական գործ։

Ավետիք Չալաբյանը չի ընդունում մեղադրանքը: Ավելին, այսօրվա դատական նիստին վերջինս, դիմելով պետական մեղադրողին, ասաց, որ նա պետք է ընդունի, որ այս գործով ծայրահեղ անորակ նախաքննություն է իրականացվել:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմի անդամ Վարազդատ Հարությունյանն էլ իր խոսքում ասաց՝ տեղեկությունը, որ Թոռնիկ Ալիյանին կաշառք է տրվել, վերցված է անհայտ աղբյուրից, ուստի քրեական գործն ապօրինի է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս