Բաժիններ՝

Բանկերն ավելի շատ դոլար են վաճառել, քան գնել

Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,297,818 ԱՄՆ դոլար 411.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 91,357,898 ԱՄՆ դոլար 413.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,330,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 66,600 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,792,968 եվրո 534.96 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 12,668,402 եվրո 537.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528,001,409 ՌԴ ռուբլի 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 88,176,429 ՌԴ ռուբլի 13.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 32.1 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս