Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 20 չվերթ

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանող և մեկնող 17 չվերթ հետաձգվել է, ևս չորս չվերթ չեղարկվել է, հայտնում է kommersant.ru-ն:

Մոսկվայի ժամանակով ժամը 12։20-ի տվյալներով՝ ութ չվերթ հետաձգվել է «Վնուկովո»-ում, երեքը՝ «Դոմոդեդովո»-ում, վեցը՝ «Շերեմետևո»-ում։ Բացի այդ, չեղարկվել է երկու չվերթ դեպի «Վնուկովո», նույնքան էլ՝ դեպի «Դոմոդեդովո»։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մոսկվայում ձյան առատ տեղումներ և բուք են սպասվում։ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ՌԴ մայրաքաղաքում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս