ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Երևան-Բաքու երկխոսության համար. Օսմանի
ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին։ Այս մասին Սկոպյեում կազմակերպված արտգործնախարարների նիստի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։
«Ղեկավարությունն աջակցում է քաղաքական գործընթացի շարունակությանը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,– նշել է Օսմանին։
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կառուցողական երկխոսության համար հարթակ է առաջարկում։