Թուրքիան մեկնարկել է «Նուսրեթ 2023» զորավարժությունը
Թուրքիան Դարդանելի նեղուցում՝ Սարոսի ծոցում, մեկնարկել է «Նուսրեթ 2023» զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ բացի ծովային և օդային ուժերի և առափնյա պահպանության ստորաբաժանումներից «Նուսրեթ 2023» զորավարժությանը մասնակցում են նաև Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Խորվաթիայի ռազմանավերը։
Զորավարժությունը կղեկավարի ականային նավատորմի հրամանատարությունը «TCG Bayraktar» նավից։ Նշվում է, որ զորավարժությանը Թուրքիայից մասնակցում են 8 ականաորսիչ նավ, 2 պարեկային նավ, 2 ուղղաթիռ, 1 ստորջրյա պաշտպանական թիմ, 1 ֆրեգատ, պահակային ծառայության ռազմանավ և 1 անօդաչու թռչող սարք։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բարեկամ ու դաշնակից երկրներից զորավարժությանը ներկա են գտնվում պայթուցիկները վնասազերծող խմբեր ԱՄՆ-ից, Մալթայից, Ռումինիայից և Սաուդյան Արաբիայից։ Զորավարժությանը կմասնակցեն նաև դիտորդներ 9 երկրներից, այդ թվում Ադրբեջանից։
Թուրքիայում անցկացվող զորվարժության նպատակն է հակաականային գործողություններում համագործակցելու հնարավություն ընձեռնել դաշնակից ուժերին։