Բաժիններ՝

Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները վստահ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հաստատեցինք Վիլնյուսում ընդունված պարտավորությունները, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցներն ընդունեն, որ պայմանները կատարվում են», – ասել է պետքարտուղարը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Բլինկենը խոստացել է, որ դաշինքի բոլոր անդամները կշարունակեն Ուկրաինային մատակարարել Ռուսաստանին դիմակայելու համար անհրաժեշտ ամեն ինչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930