Բաժիններ՝

Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել

Տանզանիայում գնացքը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 32-ը։ Այդ մասին հայտնել է հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը։

Նշվում է, որ Դար էս Սալամից Մվանզա մեկնող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքին երկաթուղային գծի հետ անցնող ճանապարհի վրա:

Միջադեպի պատճառները պարզվում են, սակայն արդեն ենթադրություն կա, որ ավտոբուսի վարորդն անցումում չի նկատել լուսացույցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս