Բաժիններ՝

Շնորհավո՛ր հոբելյանդ, Մերուժան Տեր-Գուլանյան

Այսօր լրանում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի ծննդյան 75-ամյակը։

Ավարտելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը՝ Տեր-Գուլանյանն իր գործունեությունն սկսել է հայրենի Ջավախքի Սուլդա գյուղում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

Տասնամյակներ շարունակ աշխատել է «Գարուն» ամսագրում՝ նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ, գլխավոր խմբագիր։ Հիմնադրել է «Ջավախք» հայրենակցական միությունը։ Տասնյակ գրքերի, հազարավոր էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հիմնադրել և ղեկավարել է «Ար» հեռուստաընկերությունը, «Անդին» ամսագիրը։ Եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։

«168 ժամի» խմբագրակազմը սրտանց շնորհավորում է մեր ավագ գործընկերոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և բարեկեցություն։

Տեր-Գուլանյանն իր վերջին երկու հարցազրույցները տվել է հենց մեր լրատվամիջոցին։ Դրանք այսօր էլ առավել քան արդիական են և ուսանելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս