Բաժիններ՝

Ճապոնիան և Վիետնամը պայմանավորվել են անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ. Kyodo

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության նախագահ Վո Վան Տհունգը պայմանավորվել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ, հայտնում է Kyodo գործակալությունը։

Մասնավորապես, ինչպես նշվում է, խոսքը ծովային անվտանգության ոլորտում համագործակցության մասին է՝ տարածաշրջանում, ըստ Տոկիոյի, չինական ռազմական ակտիվության աճի համատեքստում։

Ճապոնիայի վարչապետն ու Վիետնամի նախագահը պայմանավորվել են քննարկումներ սկսել այսպես կոչված «Պաշտոնական անվտանգության աջակցության» ճապոնական ծրագրի իրականացման շուրջ։ Այս ծրագրի շրջանակներում Տոկիոն նախատեսում է պաշտպանական սարքավորումներ տրամադրել համախոհ երկրներին՝ 2024 ֆինանսական տարվա համար հատկացնելով 2 միլիարդ իեն ​​(մոտ 13 միլիոն դոլար):

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս ծրագրի շրջանակում օգնություն կարող են ստանալ Վիետնամը, Ջիբութին, Ինդոնեզիան, Մոնղոլիան, Պապուա Նոր Գվինեան և Ֆիլիպինները, որոնք աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեն Տոկիոյի համար, մասնավորապես՝ Չինաստանը զսպելու տեսանկյունից։ Արդեն այս տարի օգնություն ստացողների թվում էին Մալայզիան, Բանգլադեշը և Ֆիջին։

Բացի այդ, կողմերը, ինչպես նշում է Kyodo-ն, հաստատել են տարբեր հարցերի շուրջ համագործակցելու իրենց մտադրությունը, այդ թվում՝ տնտեսական և մշակութային փոխանակումների ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս