Բաժիններ՝

Լեհաստանի բանակում շներին զինվորական կոչումներ կշնորհեն

Լեհաստանի զինված ուժերում ծառայողական շները զինվորական կոչումներ կստանան: Այդ մասին հայտնում է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կայքը։

«Լեհաստանի բանակի մարտական ​​գործողություններում K-9-ի (խմբ․՝ շների զինվորական ծառայության) դերի ճանաչման համար զինվորները հանդես են եկել դրանց զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությամբ: Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի ղեկավարը մտադիր է դրական պատասխանել այդ առաջարկությանը», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ենթադրաբար, կսահմանվեն երկու կոչումներ՝ «շուն շարքային» և «շուն սերժանտ»։ Ծառայողական շներին զինվորական կոչումներ շնորհելու իրավունք կստանան այն ստորաբաժանումների հրամանատարները, որոնց այդ կենդանիները կցված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս