Բաժիններ՝

Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալները կհասնեն 6 մլրդ դոլարի

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում տեսանելի աճ է գրանցվել օդային և ցամաքային զինտեխնիկայի արտահանման ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ չնայած բարդ լինելուն՝ 2023-ին Թուրքիայի օդային զինտեխնիկայի արտահանման ընդհանուր ծավալները կարող են գերազանցել ցամաքային զինտեխնիկայի արտահանման ծավալներին:

Ընդհանուր առմամբ արտերկիր մատակարարվող զինտեխնիկայի ծավալները կարող են հասնել 6 մլրդ դոլարի:

Ուշադրություն է հրավիրվում նաև այն փաստի վրա, որ 2022-ին օդային զինտեխնիկայի արտահանման ծավալները գրեթե երկու անգամ ավել են եղել ցամաքայինից՝ կազմելով 1.3 մլրդ դոլար:

Ստացվում է, որ Թուրքիան 1 տարվա կտրվածքով շուրջ 5 անգամ ավելացրել է տեղական արտադրության զինտեխնիկայի արտահանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս