Հայկական «խաղաղության խաչմերուկը» ուտոպիա է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը Բաքվում անցկացվող «Ապագաղութացում. կանանց հզորացում» թեմայով միջազգային համաժողովում անդրադարձել է Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպցիային։

«Դա այդ երկրի որոշումն է, բայց ուտոպիստական բնույթ ունի։ Վերջին երեք տարում մենք բանակցել ենք, բայց արդյունք չի եղել։ Ուստի Հայաստանը պետք է քննարկի ու մտածի, թե որքանով է սա արդյունավետ։

Ադրբեջանն ուներ նաև պլան Բ: Այդ ծրագիրը Իրանի տարածքով տրանսպորտային կապեր հաստատելն է: Իրանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր։ Մյուս կողմից՝ Կարս-Իգդիր երկաթուղու կառուցման հարցով շարունակվում է մեր համագործակցությունը եղբայրական Թուրքիայի հետ։

Այսպիսով, մեր տարածաշրջանի շուրջ օղակաձև երկաթուղային գիծ կկառուցվի։ Սակայն Հայաստանը վերջին երեք տարվա ընթացքում ոչ մի քայլ չձեռնարկեց այդ գիծը կառուցելու համար։ «Միջին միջանցքը» նոր իրողություններ է բացում»,- ասել է Հաջիևը։

Տեսանյութեր

Լրահոս