Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը. Mash

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:

Mash-ի տեղեկություններով՝ Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։

Նշվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, առաջիկայում նա կարտահանձնվի։ Ընդ որում, ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին հայրենիք արտահանձնելու խնդրանքը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան քիչ ուշ պատասխանել այս առնչությամբ հարցադրումներին:

Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Տեսանյութեր

Լրահոս