Բաժիններ՝

Գիտնականները զգուշացրել են մոտեցող մագնիսական փոթորկի մասին

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արևային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի հետազոտողները զգուշացրել են, որ հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-26-ը, սպասվում է մագնիսական փոթորիկ: Այս մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքում։

Մագնիսական փոթորիկը կսկսվի 22-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը վեցին։ Ըստ կանխատեսումների՝ մագնիսական դաշտի ուժգնությունը կհասնի G1 մակարդակի․ սա նվազագույն ցուցանիշն է։

Ըստ հրապարակման՝ մագնիսական դաշտի տատանումները կարող են զգալ երեխաներն ու տարեց մարդիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս