Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը

Նոյեմբերի 19-ին՝ կիրակի օրը, Բարեկենդան է՝ հոգևոր ուրախության օր, որին հաջորդում է Հիսնակաց պահքը. հավատացյալները պատրաստվում են Աստվածահայտնության տոնին:

Ինչպես պահքով պատրաստվում ենք Սուրբ Հարության տոնին, այնպես էլ՝ Աստվածահայտնությանը, նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը․

Տեր Պարթևի խոսքով՝ Աստվածահայտնությանն ընդառաջ հիսուն օրերի պահքի մասին նշվում է VI դարի հիշատակությունների մեջ:

Մինչև XI դարը, պահքը չի գործել կանոնակարգված: XI-XIII դարերի հիշատակությունների մեջ տեսնում ենք, որ այն կանոնակարգվում է:

«Հիշատակության մեջ նշվում է, որ Հիսնակաց պահքը վերաբերվում է կրոնավորներին, քահանաներին և ապաշխարհողներին: Մյուսների համար սահմանվում է շաբաթապահք, որն այսօր էլ գործածելի է»:

Ցանկացողները կարող են պահել պահքն ամբողջությամբ՝ հիսուն օր, բայց պարտադիր պահքերի շարքում շաբաթապահքն է, որը նախորդում է Սուրբ Ծննդին, նշel է քահանան:

Պահքի այս ընթացքը, Հարությանը նախորդող Մեծ պահքի օրինակով եղել է նույնը: Մարդիկ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից, սնվում միայն բուսական սնունդով: Խորհուրդն այսքանով չի սահմանափակվում: Կարևոր է նաև հոգևոր պահքը: Սննդի պահքը առանց հոգևորի թերի է:

Պահքի, աղոթքի ուժի ու զորության մասին վկայում է Սուրբ Գիրքը: Մի անգամ Հիսուս Քրիստոսի աշակերտները չեն կարողանում բժշկել մի դիվահարի: Տերը պատասխանում է. «Այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ»։ (Մատթեոս 17.20):

Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը: Բարեկենդան են կոչվում պահքերին նախորդող կիրակի օրերը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս