Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
Մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիան էր: Հայաստանի թիմն առավելության հասավ 1,6-2,5 հաշվով:Հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը:
Կանանց ընտրանին մրցում էր Էստոնիայի հետ և հաղթանակ տոնեց 2,5-1,5 հաշվով: Հայաստանի թիմի կազմում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը: Պարտվեց Լիլիթ Մկրտչյանը և իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Մարիամ Մկրտչյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ: