Իսրայելի բանակը հայտարարել է մարդասիրական նպատակով Գազայի հարավում գործողությունները դադարեցնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հումանիտար նպատակներով Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարի տարածքում մարդասիրական նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին՝ կոչ անելով տարհանել բնակիչներին:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ բնակիչների տարհանման համար միջանցքը բաց կլինի տեղական ժամանակով մինչև ժամը 16.00-ն: