Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային 8 ժամով կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը: