Բաժիններ՝

Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի տանիքի հրդեհի պատճառով տարհանվել է 23 բնակիչ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 14-ին, ժամը 12:42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի տանիքում:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, մեկ ավտոսանդուղք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13։40-ին։ Տանիքում այրվել են կենցաղային իրեր և աղբ։ Տարհանվել է 23 բնակիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս