17/05 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչվեցին
ՀՀ Սահմանդրական դատարանն այսօր անվավեր ճանաչեց Արտաշատի 17/05 ընտրատաեղամասի արդյունքները և նշված ընտրատեղամասի նյութերը կուղարկվեն դատախազություն՝ համակողմանի քննություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին այս ընտրատեղամասում Ա.Համբարձումյանի եւ դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու ևւ քվեատուփի մեջ լցոնում կատարելու վերաբերյալ լրատվության միջոցների ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերը դատախազության ցուցումով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությու, որտեղ դեռեւս փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչելով նշված ընտրատեղամասի քվեարկության արդյունքները միաժամանակ ուժի մեջ թողեց «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը: